“«Արևելքը հանդիպում է արևմուտքին, իսկ հնությունը՝ արդիականությանը, որոնումների․ ողբի և հմայումների այս հավաքածուում։ Շատ ինտրիհային, բայց հասանելի»։
NPR
«Կոմպոզիտոր Ջոն հոդյանը կենդանացնում է 15-րդ դարի հայ քահանա Մկրտիչ Նաղաշի բանաստեղծությունները։ Այս երգերն անվրեպ հայկական, բայց այս աշխարհից դուրս»։
Հայ-գերմանական Նամակագրություն
«Նաղաշ» համույթի անդամներ
Հասմիկ Բաղդասարյան – սոպրանո
Տաթևիկ Մովսեսյան - սոպրանո
Արփինե Տեր-Պետրոսյան – ալտ
Շահանե Զալյան – ալտ
Հարություն Չքոյան – դուդուկ
Արամայիս Նիկողոսյան – ուդ
Տիգրան Հովհաննիսյան – դուդուկ
Ջոն Հոդյան – դաշնամուր/կոմպոզիտոր
«Նաղաշ» համույթի Ծննդոց
Նաղաշ անսամբլի գաղափարը ծնունդ առավ այն պահից, երբ ես առաջին անգամ Գառնիի տաճարում, որը գտնվում է Երևանից ոչ շատ հեռու, լսեցի Հասմիկ Բաղդասարյանի ձայնը: Նա երգում էր հայ հոգևոր երաժշտության մարգարիտներից և նրա ձայնը ապշեցուցիչ էր տաճաևի կախարդական հնչողության մեջ: Օրեր շարունակ այդ հնչողությունը հետապնդում էր ինձ և ես որոշում կայացրեցի գրել ստեղծագործություն՝ օգտագործելով այդ հնչողությունը նոր ոճով:
Ես հստակ պատկերացնում էի թե ինչ երաժշտություն եմ ուզում գրել Հասմիկի ձայնի համար, բայց պահանջվեց մի քանի տարի համապատասխան տեքստեր գտնելու համար: Որոնումներս տևեցին ամիսներ Երևանի, Նյու Յորքի և Բեռլինի գրադարաններում, երբ հանկարծ հանդիպեցի հայ միջնադարյան տաղերգու և հոգևորական Մկրտիչ Նաղաշի հոգևոր բանաստեղծություններից մի փոքր հատված: Այդ տեքստը խրվեց հոգուս մեջ և ես հասկացա, որ գտա իմ տեքստը: Արդեն Երևանում գտա մնացյալ հատվածները և փորձում էի հասկանալ, թե որ հատվածն եմ օգտագործելու ․․․ և եկա այն եզրակացությանը, որ բոլորն էլ պետք է հնչեցնեմ:
Համառությանս և հաջողությանս շնորհիվ կարողացա շուրջս համախմբել Հայաստանի լավագույն երաժիշտներին և երգիչներին: Անսամբլի երաժիշտներից յուրաքանչյուրը խորը գիտելիքների է տիրապետում թե ժողովրդկան, թե հոգևոր երաժշտության ոլորտներում: Անթիվ ժամեր ենք անցկացրել միասին՝ փորձեր, ելույթներ, ճանապարհորդություններ ամբողջ Եվրոպայով։ Երաժիշտներից յուրաքանչյուրը անկրկնելի գույն է բերում ընդհանուր հնչողության մեջ և ես շարունակում եմ զարմանալ իրենց ունակաությունների վրա թե որպես երաժիշտ, թե որպես մարդ:
Ջոն Հոդիան